Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից

Կարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում

Երկար տարիներ բուժքույրական գործը, ցավոք, չի ընկալվել որպես ինքնուրույն, կարևոր, համահավասար մասնագիտական ուղղություն, որն իր տեղն ունի ընդհանուր առողջապահական համակարգում, բայց նաև ուրախալի է, որ այդ միտումը փոխվել է, ու տարեցտարի Հայաստանում հաստատվում է մուլտիդիսցիպլինար, ինտեգրված թիմերի մոդելը, ինչը կարևորագույն ձեռքբերում է։ Այս մասին Հայաստանի բուժքույրական 4-րդ միջազգային կոնգրեսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելեց, որ նման առիթները շատ կարևոր են՝ վերահաստատելու պացիենտների բուժման և խնամքի գործում բուժքույրերի, բուժքույրական գործի դերն ու նշանակությունը։ Ավանեսյանն առանձնացրեց ՀՀ-ում բուժքույրական գործի բակալավրիատի՝ որպես կրթական ծրագրի ընդունումը, որն արդեն տալիս է շրջանավարտներ։

«Էրեբունի» ԲԿ-ի բուժքույրական ակադեմիայի սաները երկար տարիներ անցնում են այս ծրագիրը, սակայն ճանաչումը, որպես բակալավրիատի ծրագիր, դեռ մի քանի տարի է, որ առկա է մեր երկրում։ Վստահ եմ, որ մասնագետները պետք է շարունակեն համալրել մեր մասնագիտական հանրության շարքերն ու օգնեն դասախոսական կազմը լրացնելու գործում, որպեսզի մեր ԲԿ-ներում բուժքույրերի մասնագիտական աճի հնարավորություններն ավելի հաստատվեն։ Մենք վերջերս ընդունել ենք կառավարության ծրագիրը, ուստի մեկնարկում ենք զարգացման հնգամյա փուլը։ Մի քանի օր առաջ, երբ քննարկում էինք միջոցառումների այն ծրագիրը, որը պետք է իրականացնենք այս տարիներին՝ բուժքույրական գործը Հայաստանում զարգացնելու նպատակով, արձանագրել ենք, որ բուժքրոջ աշխատանքի ծավալը, նրա դերը, աշխատանքային պարտականություններն ու շրջանակը պետք է վերահաստատվեն»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը հավելեց, որ անհրաժեշտ է ԲԿ-ներում հասկանալ, թե որ ծրագրով սովորած բուժքույրն ինչ դեր պիտի ունենա և ինչպես պետք է լինի նրա մասնագիտական աճը։ Պետք է հասկանալ նաև, թե ԲԿ-ների կառավարման գործում ինչպիսի դեր պետք է ունենա բուժքույրական գործի մասնագետը։  

«Տվյալ մասնագիտության անվանումը գուցե ինչ-որ առումով սահմանափակում է մեզ։ Այստեղ նույնպես պետք է մտածենք, թե ինչպես գտնենք այն ճիշտ մասնագիտական անվանումը, որը չի ընկալվի այնպես, թե բուժքույրական գործը միայն կանանց համար է։ Անհրաժեշտ է, որ այստեղ էլ լինի մտածողության փոփոխություն։ Այն ձեռքբերումների մեջ, որ ունեցել ենք առողջապահական համակարգում, որոնցից ամենակարևորը մեր բնակչության կյանքի միջին տևողության երկարացումն է, նրանց կյանքի որակի բարելավումն է, բուժքույրերի դերն անգնահատելի է։ Եթե անգամ իրականացվի տեխնոլոգիական վերջին լուծումներով բարդագույն վիրահատություն, եթե չկա կոմպետենտ և հոգատար բուժքույրական թիմ, ապա դժվար է պատկերացնել, որ կհասնենք մեր նպատակին։ Ոչ մեկ պացիենտին չի ճանաչում այնքան, չի առնչվում նրա հետ այնքան, որքան անմիջականորեն աշխատող բուժքույրը։ Պացիենտի առողջության վերաբերյալ նրա իմացությունը, պացիենտի խնամքը լավագույնս կազմակերպելու պատկերացումը պետք է դառնա համահավասար տեղեկատվություն, ինչպես որ բժիշկն է հավաքում անամնեզ»,-նշեց Ավանեսյանը։

Նրա դիտարկմամբ՝ դեռ կա անցնելու երկար ճանապարհ, հետևաբար պետք է ավելի բարելավել կրթական ծրագրերի որակը, անցնել միջազգային ակրեդիտացիոն համակարգերով, շարունակել շատ ավելի խիստ մոտենալ բուժքույրական գործի ընդունելության քննություններին, ապահովել մեր կրթական համակարգում տեսական և գործնական հատվածների համաչափ զարգացումը, որպեսզի ապագա բուժքույրն աշխատանքի անցնելիս իմանա պացիենտի հետ առնչվելու բոլոր կանոններն ու հմտությունները՝ անցնելով մասնագիտական հետագա զարգացման շարունակական ճանապարհ։

«Մենք գիտակցում ենք, որ ընդհանուր առմամբ՝ ամբողջ աշխարհում կա բուժքույրերի, բուժքույրական գործի շատ խիստ կարիք։ Այդ պահանջը գնալով մեծանալու է։ Առողջապահական համակարգում ճնշումներն ամեն տարի ավելանում են, ակնկալիքներն անընդհատ աճում են։ Մարդկանց պահանջմունքներն ավելի ու ավելի խստանում են։ Այս դժվար մարտահրավերները հաղթահարելու հիմնական ճանապարհներից մեկը բուժքույրական գործի հզորացումն է, ավելի մեծ պատասխանատվության զգացումն է, մասնագիտական գործունեության շրջանակ տրամադրելն է, ինչպես նաև բժիշկների ու բուժքույրերի ներդաշնակ աշխատանքն է։ Ժամանակն է, որպեսզի ՀՀ-ում ևս ընկալվի բուժքույրական գործը որպես առանձին գիտական ճյուղ։ Մեր երիտասարդ և փորձառու մասնագետները պետք է աշխատեն իրենց գիտելիքներն ու նորարարական մոտեցումները վերածել շատ կարևոր կրթական և գիտական նյութերի»,-ասաց նախարարը։

Ավանեսյանի համոզմամբ՝ մասնագիտական աճն, անշուշտ, պետք է ունենա համարժեք վարձատրության համակարգեր։

«Պրոցեսները պետք է լինեն զուգընթաց, պետք է ներկայացնենք ավելի խիստ մասնագիտական պահանջներ, բայց դրա դիմաց նաև պետք է վարձատրենք մեր բուժքույրերին այն ընկալումով, որ չենք կարող ունենալ պացիենտի առողջացում, եթե բավարար ուշադրություն չդարձնենք այս հատվածին։ Նախընտրելի է, որ նման գիտակրթական միջոցառումներն ավելի շատ անցկացվեն Հայաստանում, որպեսզի մասնագետները կարողանան փորձով կիսվել, լսել նոր մոտեցումների մասին, սովորել ու սովորեցնել։ Հպարտ ենք, որ մեր բուժքույրական մասնագետների միությունը միջազգային մասնագիտական հանրության կարևոր մաս է կազմում։ Միայն դա է հնարավորություն տալու մեզ ուշադիր ու հետևողականորեն զարգացնել բուժքույրական գործը Հայաստանում»,-եզրափակեց ՀՀ առողջապահության նախարարը։