Տղամարդուն բռնեցին մինչև բնակարանային գողության վերաբերյալ ստացված ահազանգը (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Կոտայքի մարզի բնակիչ, նախկինում դատապարտված 48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարում է բնակարանային գողություններ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո հոկտեմբերի 6-ի առավոտյան քրեական ոստիկանները կազմակերպեցին դարանակալում։ Ժամը 8․30-ին տղամարդը հայտնաբերվեց Արզնու իր բնակավայրին կից դաշտում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ոսկյա մատանի։
Շուտով ստացվեց նաև համապատասխան հաղորդումը։ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Նոր Արեշի իր տնից գողացել են գումար և չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են զարդեր և գազային ատրճանակ։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով տեխնիկական աջակցման բաժնի գործընկերների հետ, հիմնավորեցին, որ հիշյալ գողությունը կատարել է հենց 48-ամյա տղամարդը։
Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Առանց տեղումների եղանակ
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...