Հայաստանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կընդլայնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում՝ հոկտեմբերի 19-ին, հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Նախարար Սարգսյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման, պլանավորման և արձագանքման ոլորտում իրականացվող փոխակերպումները, այդ թվում՝ պետական նյութական պահուստների համակարգի և նախարարությունում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները։
Շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ նախարարն ընդգծել է Հայաստանյան գրասենյակի ակտիվ մասնակցությունը աղետների ռիսկի կառավարմանն ուղղված տարաբնույթ ծրագրերում և միջոցառումներում։
Բարձր գնահատելով Ներքին գործերի նախարարության հետ երկարամյա համագործակցությունը՝ Մեթյու Հոլինգվորթը ողջունել է աղետների կառավարման ոլորտում ազգային առաջնորդությունը ստանձնելու Հայաստանի պատրաստակամությունը։
Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը համատեղ վարժանքների և կարողությունների զարգացման ուղղությամբ։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Առանց տեղումների եղանակ
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...