ԱՄՆ-ն սպառնացել է եվրոպական ընկերությունների դեմ «կործանարար» պատասխան միջոցներ ձեռնարկել
Եվրամիության՝ արբանյակային կապի հաճախականությունների բաշխման ժամանակ եվրոպական ընկերություններին առաջնահերթություն տալու ծրագրերը դժգոհություն են առաջացրել Վաշինգտոնում։ ԱՄՆ դեսպանն ԵՄ-ում Էնդրյու Փազդերը սպառնացել է եվրոպական ընկերությունների դեմ «կործանարար» պատասխան միջոցներով, եթե Բրյուսելը սահմանափակի ամերիկյան մրցակիցների, հատկապես Իլոն Մասկի SpaceX ընկերության մուտքը եվրոպական շուկա։
Financial Times-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ հաշվի առնելով ամերիկյան շուկայի ծավալները՝ նման քայլի հետևանքները եվրոպական օպերատորների համար կարող են խիստ ցավալի լինել։
ԵՄ-ն փորձում է նվազեցնել ամերիկյան տեխնոլոգիաներից կախվածությունը՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի անկանխատեսելի քայլերի և կարևոր ենթակառուցվածքներում օտարերկրյա ընկերությունների գերիշխանության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Սակայն ռադիոհաճախականությունների բաշխման առաջարկվող փոփոխությունները քննադատության են արժանացել SpaceX-ի կողմից։
Ընկերությունը նախազգուշացրել է, որ այդ քայլը կարող է վատթարացնել կապի որակը Ուկրաինայում, որտեղ Starlink համակարգը կարևոր դեր ունի ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինված ուժերի կապի ապահովման գործում։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Առանց տեղումների եղանակ
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...