Մենք երջանիկ ենք, որ Փրեսլին 27 տարի մեր կյանքում է եղել
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը խորապես ցնցված են որդու՝ Փրեսլի Գերբերի մահվան կապակցությամբ։ 27-ամյա Գերբերը մահացել է սեպտեմբերի 20-ին՝ Կալիֆոռնիայի վերականգնողական կենտրոններից մեկում։ Նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն օրեր անց։
Քրոուֆորդը որդու սև-սպիտակ լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում՝ գրելով, որ նա բարի ու գեղեցիկ հոգի էր, որը սիրել է և սիրված է եղել ու կմնա հավերժ։ «Մենք անչափ հպարտ ենք նրանով, թե ինչպես ապրեց իր կյանքը՝ բարությամբ ու անկեղծությամբ»,- նշել է մոդելը։
Գերբերի մահվան հստակ պատճառը դեռևս չի հրապարակվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ քննության շրջանակում ուսումնասիրվում է հնարավոր գերդոզավորման վարկածը։
Սինդի Քրոուֆորդը շնորհակալություն է հայտնել ընտանիքին ցուցաբերվող աջակցության և սիրո համար՝ ընդգծելով, որ իրենք երախտապարտ են որդու հետ անցկացրած 27 տարիների համար։
«Մենք երջանիկ ենք, որ Փրեսլին 27 տարի մեր կյանքում է եղել։ Շնորհակալ ենք այն մեծ սիրո և աջակցության համար, որ ստանում ենք մեր ընտանիքին ճանաչող ու սիրող մարդկանցից, ինչպես նաև անծանոթներից, որոնք կիսում են մեր ցավը», — գրել է նա։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Առանց տեղումների եղանակ
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...