Հորմուզի նեղուցով նավագնացությունը կարող է վերականգնվել մեկ շաբաթվա ընթացքում, եթե Միացյալ Նահանգներն ընդունեն հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկած պլանը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որի խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թեհրանը հստակորեն ներկայացրել է իր պայմանները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են այն պարտավորություններին, որոնք պետք է ստանձնի ամերիկյան կողմը։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը նախկինի պես կողմ է ճգնաժամի դիվանագիտական լուծմանը, սակայն պատրաստ է նաև պաշտպանվել, եթե հակառակորդներն ընտրեն ռազմական հակազդեցության ուղին։
Սեպտեմբերին Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին էր փոխանցել նավագնացության վերսկսման յոթ հիմնական պայմանները։ Ինչպես պարզաբանել է Արաղչին, նախաձեռնությունը հաշվարկված է յոթ օրվա համար. փոխադարձ հիմնական քայլերը պետք է տևեն առաջին չորս-հինգ օրը, վեցերորդ օրը նախատեսվում է նեղուցի բացումը, իսկ յոթերորդ օրը՝ վերջնական համաձայնագրի ստորագրումը։
Չնայած Իրանի դիվանագիտական ջանքերին՝ բանակցային գործընթացը բախվել է Սպիտակ տան կոշտ դիրքորոշմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է իրանական առաջարկները, քանի որ Վաշինգտոնին չեն գոհացրել առաջադրված պայմանները։
Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը կրկին ընդգծել է, որ ստեղծված փակուղուց դուրս գալը հնարավոր է բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, և Թեհրանը միջազգային միջնորդներից սպասում է ամերիկյան կողմի վերջնական ու հստակեցված դիրքորոշմանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը