ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո
Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցությունների Իրանի պատվիրակության հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում. հանդիպում առայժմ պլանավորված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC-ի «Today» հաղորդմանը տված հարցազրույցում։
Պետքարտուղարին հարցրել են Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփվելու պատրաստակամության մասին։
«(ԱՄՆ) նախագահն ասել է, որ պատրաստ է հանդիպելու ցանկացած ներկայացուցչի հետ։ Նա նախագահ է, որը, որպես կանոն, պատրաստ է հանդիպելու ցանկացած ներկայացուցչի հետ, որովհետև կարծում է, որ խնդիրների լուծման համար կարևոր է փոխգործակցել մարդկանց հետ։ Դա չի նշանակում, թե արդյունքում կհամաձայնեք նրանց հետ, բայց դա կարևոր է։ Այնպես որ, մենք պատրաստ ենք դրան։ Չեմ կարծում, թե այս պահին ինչ-որ բան նախատեսված է, բայց մենք, անշուշտ, բաց ենք նման ինչ-որ բանի համար, հատկապես եթե դա կարող է հանգեցնել ինչ-որ դրական բանի և, ի վերջո, այն նպատակին հասնելուն, որի համար էլ այս ամենն արվում է։ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա», - նշել է պետքարտուղարը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը