COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթությունները
Նյու Յորքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և բարձրաստիճան հատվածի միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Այցի ընթացքում, որպես COP17-ի նախագահության ներկայացուցիչ, նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ ուղղված Երևանում կայանալիք համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախագահության առաջնահերթություններին և միջազգային բնապահպանական համագործակցության ամրապնդմանը։
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սիգրուն Գյերլյով Օսլանդի հետ։
Հանդիպման առանցքում էին COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթությունները։
Քննարկվել են նաև կենսաբազմազանության ֆինանսավորման և ռեսուրսների մոբիլիզացման, էկոհամակարգերի վերականգնման և բնահեն լուծումների, լեռնային էկոհամակարգերի պահպանության, կենսաբազմազանության մոնիթորինգի և գիտական տվյալների փոխանակման, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխգործակցության ամրապնդման հարցերը։
Կարևորվել են COP17-ին ընդառաջ Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի ու Նորվեգիայի միջև գործնական համագործակցության հետագա խորացումը՝ համատեղ ջանքերով նպաստելու Երևանում կայանալիք համաժողովի բովանդակային և նշանակալի արդյունքներին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը