Սա անազնիվ լուսաբանմամբ զբաղվող մարդկանց հատուկ հասանելիություն տրամադրելու հրաժարումն է
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անդրադարձել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից լրատվամիջոցներին Սպիտակ տանը հասանելիություն տրամադրելու հարցին։ Նա նշել է, որ եթե որևէ լրատվամիջոց, իր բնորոշմամբ, գործում է որպես քաղաքական ուժի «քարոզչական թև», ապա Թրամփը պարտավոր չէ նրան հատուկ հասանելիություն տրամադրել։
«Սա արգելք չէ։ Սա անազնիվ լուսաբանմամբ զբաղվող մարդկանց հատուկ հասանելիություն տրամադրելու հրաժարումն է»,– ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Վենսը նաև պնդել է, որ եթե Թրամփի վարչակազմը հետևեր Բարաք Օբամայի և Ջո Բայդենի վարչակազմերի օրոք, իր գնահատմամբ, կիրառված մոտեցումներին, ապա պահպանողական լրատվամիջոցների նկատմամբ նախկինում ցուցաբերված վերաբերմունքի պատճառով կարող էր ավելի խիստ սահմանափակումներ կիրառել լիբերալ լրատվամիջոցների նկատմամբ։
Վենսը խոսել է նաև բենզինի գների մասին։ Նրա խոսքով՝ ամերիկացիների շրջանում բարձր գների վերաբերյալ հարցերը, իր գնահատմամբ, կապված են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«Կարծում եմ՝ շատ ամերիկացիներ ասում են՝ ինչո՞ւ են բենզինի գներն այդքան բարձր։ Դա նրանից է, որ իրանցիները շարունակում են հրթիռներ և դրոններ արձակել առևտրային նավագնացության ուղղությամբ»,– ասել է Վենսը։
Նա հավելել է, որ իրավիճակը «ֆունդամենտալ առումով վերաբերում է իրանցիներին»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը