ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Էմանուել Մակրոնը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում: Նա նշել է, որ Թրամփի հետ որոշել են համատեղ գործել, որպեսզի թուլացնեն լարվածությունն էներգետիկ շուկաներում՝ պաշտպանելով Մերձավոր Արևելքում գտնվող կարևոր ենթակառուցվածքները և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը։ «Մենք նաև կմիավորենք մեր ջանքերը՝ հասնելու էներգետիկ ենթակառուցվածքների և ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մորատորիումի։ Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, և մենք պետք է հնարավորինս շուտ լուրջ բանակցություններ նախաձեռնենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանների շուրջ», - հավելել է Մակրոնը գրառման մեջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտնել է, որ Թրամփի հետ քննարկումը «շատ լավն» ու «շատ կառուցողական» է եղել։ «Մենք երկար քննարկում ունեցանք Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև մեր ուկրաինացի բարեկամներին ավելի արագ և ավելի վճռականորեն օգնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ հատկապես կալանիչ հրթիռների առումով, քանի որ պաշտպանական տեսանկյունից սա առանցքային հարց է», - ասել է Մակրոնը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը