ԱՄՆ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը չի կարող բացել Հորմուզի նեղուցը կամ փոխարինել շուկայում պակասող նավթը
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի 16-ին 25 բազիսային կետով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը։ Դրանից ժամեր առաջ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում հրապարակել էր մաթեմատիկական բանաձև, որով ԱՄՆ-ի տոկոսադրույքի հարցը կապել էր Հորմուզի նեղուցի իրավիճակի հետ։
Խոսքը տնտեսագիտության մեջ հայտնի Թեյլորի կանոնի մասին է։ Դա բանաձև է, որն օգտագործվում է հասկանալու համար, թե գնաճի և տնտեսության վիճակի պայմաններում կենտրոնական բանկի տոկոսադրույքը մոտավորապես ինչ մակարդակում կարող է լինել։ Ղալիբաֆը փոխել էր այդ բանաձևը՝ դրանում ներառելով Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները։ Իր գրառման իմաստն այն էր, որ ԱՄՆ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը չի կարող բացել Հորմուզի նեղուցը կամ փոխարինել շուկայում պակասող նավթը։
Այսպիսով, Ղալիբաֆը փորձել էր տնտեսական բանաձևի միջոցով ցույց տալ այն կապը, որն իր գնահատմամբ կա պատերազմի, նավթի մատակարարումների և ԱՄՆ տնտեսության միջև։ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի հետևանքով նավթի գների աճը, ըստ վերլուծաբանների, կարող էր նպաստել ԱՄՆ-ում գնաճային ճնշումների պահպանմանը և հաշվի առնվել Դաշնային պահուստային համակարգի որոշման ժամանակ։ Սակայն դա չի նշանակում, որ Իրանը կամ Հորմուզի իրավիճակը որոշում են ԱՄՆ տոկոսադրույքը։ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքը սահմանելիս հաշվի է առնում մի շարք գործոններ՝ գնաճը, տնտեսական ակտիվությունը, ներքին պահանջարկը, ներդրումները և էներգակիրների գները։ Իրանի պատերազմի հետևանքով առաջացած նավթային շոկը դրանցից միայն մեկն է։
Վաշինգտոնում գործող Center for International Policy-ի ավագ փորձագետ Նեգար Մորթազավիի գնահատմամբ՝ Ղալիբաֆի փոփոխված բանաձևը ավելի շատ ցույց է տալիս Իրանի տնտեսական լծակները և պատերազմի հետևանքները ամերիկյան լսարանի համար, քան ներկայացնում է ԱՄՆ դրամավարկային քաղաքականության իրական առաջարկ։
Top news

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը