Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Էր Ռիադն իր ճշգրտումներն է մտցրել Թեհրանի և Մասկատի առաջարկներում՝ կապված Հորմուզի նեղուցի շուրջ նրանց համաձայնության հետ՝ հայտնել է Axios-ը: Ըստ պարբերականի՝ Սաուդյան Արաբիան ուղղումներ է կատարել, քանի որ մտավախություն ունի, որ ներկայացված ձևակերպումները կարող են փաստացի նոր ստատուս քվո հաստատել նեղուցում, որն անընդունելի է և՛ իր, և՛ Պարսից ծոցի մյուս պետությունների համար:
Բացի Սաուդյան Արաբիայից և Օմանից՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ են Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Քուվեյթը, Կատարը և Բահրեյնը:
Միևնույն ժամանակ, Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդին հայտարարել է, որ հետաձգվել է երկուշաբթի նախատեսված Ծոցի երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ պետք է հայտարարվեր Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ պայմանավորվածությունների մասին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի և Մասկատի միջև կնքված համաձայնագիրը «ոչ մի կերպ» չի նշանակում նեղուցի լիակատար բացում։ Ըստ Իրանի իշխանությունների՝ նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակեն միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը