ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
Եվրոպական միության երկրների մշտական ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների երկարաձգման հարցում, որոնց ժամկետը լրանում է վաղը: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին: Նրանց խոսքով՝ ԵՄ դեսպաններն այսօր ավելի ուշ կհանդիպեն՝ քննարկումը շարունակելու համար:
Սլովակիան ցանկանում է պատժամիջոցների ցանկից հանել USM Holding-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովին և Alfa Group-ի հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանին: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Ուսմանովին ցանկից հեռացնելուն աջակցում են Ֆրանսիան, ինչպես նաև Խորվաթիան և Իտալիան: Սակայն, Politico-ն հաղորդում է, որ մյուս երկրների մեծ մասը «չի ցանկացել դիտարկել պատժամիջոցների ցուցակներից որևէ մեկին հեռացնելու» հարցը: Քննարկումներ են ընթանում նաև այն մասին, թե արդյոք սահմանափակումները պե՞տք է երկարաձգել վեց ամսով, ինչպես դա եղել է 2014 թվականից ի վեր, թե՞ մեկ ամբողջ տարով:
Եվրոպայի երկրները ներկայումս պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից ևս 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ։ Bloomberg-ի տվյալներով՝ ԵՄ-ում կքննարկեն նաև ռուսաստանցիների համար վիզային նոր սահմանափակումները:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը