«Միշտ կհիշեմ «կարիճ» հարվածով իմ գոլը և «Whoa Մխիթարյան» երգը». Հենրիխ Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և արդեն Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջում հրաժեշտի խոսքով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին: «Կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին, աշխատակազմին և, հատկապես, երկրպագուներին, իրենց սիրո և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ձեր ակումբի հետ շահել Եվրոպայի լիգան: Ես միշտ մեծ գնահատանքով կհիշեմ դրանք: Ինչպես նաև կհիշեմ «կարիճ» հարվածով իմ գոլը։ Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս կհիշեմ «Whoa Մխիթարյան» երգը: Կյանքը շարունակվում է»,- էջում գրել է հայ ֆուտոբլիստ:
«Մանչեսթեր Յունայթեդն» էլ իր հերթին Թվիթերի էջում հաջողություն է մաղթել Մխիթարյանին՝ մասնավորապես գրելով. «Մենք հաջողություն ենք մաղթում Հենրիխ Մխիթարյանին տեղափոխության կապակցությամբ և շնորհակալություն՝ հիշողությունների համար»:


















































Հենրիխ Մխիթարյանը գոլը «Ռոմայի» կազմում
Մխիթարյանը՝ Ռայոլայի մասին․ Նա միշտ ձգտում է, որ իր խաղացողներն իրենց զգան երջանիկ
Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել
Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել
Ո՞ւմ նկարն է Հենրիխ Մխիթարյանի հեռախոսի էկրանին
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...