Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր։
Հանդիսավոր ընդունելության շրջանակում ներկայացվել է նաև «We Are Water» (Մենք ջուր ենք) խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը։
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Շվեյցարիայի ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և շարունակական առաջընթաց. «Շվեյցարիան աշխարհում, իրավամբ, ասոցացվում է ժողովրդավարության ամուր ավանդույթների, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, խաղաղության և կայուն զարգացման արժեքների հետ։ Հայաստանը կիսում է այս արժեքները և բարձր է գնահատում Շվեյցարիայի հետ ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը»։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Բեռնում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացումը և շեշտել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ հատկապես կրթության, գիտության և նորարարության, ոլորտներում․ «Կրթությունն ու գիտությունը ոչ միայն երկրների զարգացման շարժիչ ուժերից են, այլև ժողովուրդների միջև երկարաժամկետ կապեր ձևավորելու կարևոր միջոց։ Վստահ եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի համալսարանների, գիտահետազոտական հաստատությունների, գիտնականների և երիտասարդների միջև համագործակցության ընդլայնումը նոր բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին»։
Անդրադառնալով հանդիսության շրջանակում բացված «We Are Water» ցուցահանդեսի խորհրդին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի նման լեռնային երկրների համար ջուրը ոչ միայն բնության հարստություն է, այլև պատասխանատվություն ապագա սերունդների նկատմամբ․ «Խորհրդանշական է, որ նախաձեռնությունն անցկացվում է Երևանում նախատեսված COP17-ին ընդառաջ՝ ևս մեկ անգամ ընդգծելով բնապահպանական պատասխանատվության, կրթության, գիտելիքի և միջազգային համագործակցության կարևորությունը»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը