Գրոսին շնորհակալություն է հայտնում ԱԷՄԳ հետ համագործակցության համար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ուկրաինային հերթական տեղային հրադադարի ռեժիմին համաձայնելու համար՝ Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ) տանող էլեկտրահաղորդման գծերի նորոգման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարել է ԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը X սոցիալական հարթակում։
Նշվում է որ ԶԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարման վերականգնումը տևել է գրեթե երեք շաբաթ։ «Գլխավոր տնօրեն Գրոսին շնորհակալություն է հայտնում ինչպես Ռուսաստանի Դաշնությանն, այնպես էլ Ուկրաինային՝ գործակալության հետ համագործակցության համար՝ հրադադարի համաձայնեցման և (կայանի) արտաքին էներգամատակարարման վերականգնման հնարավորության ապահովման հարցում», - ասվում է հայտարարության մեջ։
Գրոսին «Ֆեռոսպլավնայա-1» գծից ԶԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարման վերականգնումը համարել է «կարևորագույն քայլ, որը նպաստում է միջուկային վթարի կանխմանը»։ Նրա խոսքով՝ կայանն այժմ «կրկին կարող է էլեկտրաէներգիա ստանալ արտաքին աղբյուրներից՝ ռեակտորների և բանեցված վառելիքի ավազանների հովացման, ինչպես նաև միջուկային անվտանգության և պահպանության մյուս կարևոր գործառույթների ապահովման համար»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը