Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ կանադական Bombardier ընկերությունը չի կարողանա վաճառել իր ինքնաթիռները ԱՄՆ-ում, եթե արտադրությունը չտեղափոխի այնտեղ։ «Այլեւս ոչ մի Bombardier-ի վաճառք Միացյալ Նահանգներում։ Եթե նրանք ցանկանում են մուտք ունենալ մեր շուկա, ապա պետք է արտադրությունն այստեղ կազմակերպեն եւ դադարեն Ամերիկային վերաբերվել որպես «գանձանակի»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Այս հայտարարությունը հնչել է երկու հարեւան երկրների միջեւ առեւտրային սրված պատերազմի ֆոնին եւ Կանադայի կողմից ամերիկյան ապրանքների նկատմամբ ընդհանուր 20 միլիարդ դոլարի պատասխան մաքսատուրքերի նախատեսված սահմանումից ընդամենը մի քանի ժամ առաջ։
Հստակ չէ, թե ինչ եղանակով է Թրամփը մտադիր արգելել Bombardier-ին գործունեություն ծավալել ԱՄՆ-ում։
Մոնրեալում գտնվող եւ բիզնես-ջեթների արտադրությամբ մասնագիտացած ընկերությունն արդեն գործարան է շահագործում ԱՄՆ Կանզաս նահանգում, որտեղ արտադրվում են հատուկ նշանակության ռազմական ինքնաթիռներ եւ աշխատանքով ապահովում 3,5 հազար ամերիկացիների։
Ավիատիեզերական արդյունաբերության ամերիկացի վերլուծաբան Ռիչարդ Աբուլաֆիան չի հավատում, որ բիզնես-ջեթների գնորդները կչեղարկեն Bombardier-ի ինքնաթիռների պատվերները, եւ չի հասկանում, թե ինչպես Թրամփը կկարողանա խոչընդոտել դրանց վաճառքը, գրում է Reuters-ը։ Փորձագետը հիշեցրել է, որ Bombardier-ի մասնավոր ինքնաթիռների մեծ մասում օգտագործվում են ամերիկյան շարժիչներ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը