Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարմիր խավիարը ստացել է Թրամփովկա անվանումը Սահմանվեց Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը ՊԵԿ նախագահությամբ անցկացվել է ՍԾՏՀ մաքսանենգության հարցերով առցանց աշխատաժողով Տաթև Անտոնյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից Վարշավան հետևում է Իլոն Մասկի գործողություններին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ցմահ ազատազրկում՝ Թուփաք Շաքուրի սպանության համար Նեթանյահուն մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերականգնման վերաբերյալ ՏաԹևեր ճոպանուղին կառաջադրվի World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակի Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը Կրթական «Սերունդ» ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը

Կարմիր խավիարը ստացել է Թրամփովկա անվանումըՍահմանվեց Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըՊԵԿ նախագահությամբ անցկացվել է ՍԾՏՀ մաքսանենգության հարցերով առցանց աշխատաժողովՏաթև Անտոնյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցՎարշավան հետևում է Իլոն Մասկի գործողություններինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՑմահ ազատազրկում՝ Թուփաք Շաքուրի սպանության համարՆեթանյահուն մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերականգնման վերաբերյալՏաԹևեր ճոպանուղին կառաջադրվի World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակիՎերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքըԿրթական «Սերունդ» ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներումՀայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո ԿասիսըԹուրքիայում սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններինԽոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք Գևորգ Պապոյանը այցելել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերություններԿանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը. ՀՖՖԱրարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքներըԼատվիան չի կարող ամբողջությամբ արգելել ռուսական հացահատիկի տարանցումըՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր. ՊԵԿCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԱդրբեջանում կիբերհարձակում է իրականացվել պետական տեղեկատվական ենթակառուցվածքի դեմՀանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)Ուկրաինայի հարվածների թիրախում են եղել Սբերբանկի տվյալների կենտրոնըՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալSpaceX-ը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքըՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի մանրամասն նախագծի պատրաստման գործընթացը մեկնարկելու ուղղությամբԵրևանում կանցկացվի Երևան Մարաթոն վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիCOP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքՌուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է. MI-5-ի ղեկավարՄիլանյան ակումբը սեփական հարկի տակ պարտվեց 3:4 հաշվովՊլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ինԱշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալներըԲարսելոնան կամային հաղթանակ տարավ Գալաթասարայի նկատմամբ «Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով պանելային քննարկումՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՀայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմանի հնարավոր բացումից առաջՀՀ հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների կողմից ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկըԱնկլավներ եւ էքսկլավներ չպետք է լինեն. Փաշինյանն առաջարկում է տարածքների փոխանակում (տեսանյութ)Իրավապահները խուզարկել են Թրամփի քննադատող կոնգրեսականի տունը«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում Առանց տեղումների եղանակՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 15-16-ը կայցելի ՀայաստանՄիրզոյանը Վարշավայում ներկայացրել է Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներըԱռաջին գալա երեկոն միավորել էր Թումոյի համայնքինՀռոմի պապի վիրահատությունը բարեհաջող է ավարտվելՀունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներովՌուսաստանը հարվածել է ԿիեւինՆպատակ կա ընդլայնել ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործընկերությունը
Աշխարհ

Ինտերնետից օգտվող յուրաքանչյուր հինգերորդ անչափահաս ենթարկվում է սեռական բռնության

Սոցիալական ցանցերը, առցանց խաղերն ու հաղորդագրությունների հարթակները կարող են լինել ոչ միայն շփման ու ժամանցի միջոց, այլև՝ բռնության տարածք։

Երեխաների առցանց անվտանգության մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունը մտահոգիչ պատկեր է ներկայացնում․ ինտերնետից օգտվող անչափահասներից  յուրաքանչյուր հինգերորդը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական բռնության կամ շահագործման։ Տվյալները  վկայում են, որ վտանգը չի շրջանցում նաև Հայաստանը։

Պնդումը, որ սոցիալական ցանցերն ամենևին անվտանգ միջավայր չեն երեխաների և դեռահասների համար, հաստատվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությամբ, որի արդյունքներն ավելի քան մտահոգիչ են։ Մոտ 20 մլն երեխա կամ ինտերնետից օգտվող 12–17 տարեկան անչափահասներից յուրաքանչյուր հինգերորդը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով սեռական շահագործման կամ բռնության։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասել։

«Զեկույցը բացահայտում է ցավալի իրականություն։ Ուսումնասիրված երկրներում ավելի քան 20 մլն երեխա հանդիպել է անցանկալի բացահայտ սեռական բովանդակության կամ ենթարկվել է առցանց շահագործման»։

Ըստ հետազոտության՝ ավելի քան 15 մլն անչափահաս տեսել է անցանկալի սեռական բովանդակություն, 9 մլն երեխայի ստիպել են մասնակցելու սեռական բնույթի խոսակցությունների։ Ուշագրավ է, որ խնդիրը կապված չէ միայն ինչ-որ «մութ» կամ մասնագիտացված կայքերի հետ։ Դեպքերի գրեթե 60 %-ը տեղի է ունեցել սովորական սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, Snapchat, TikTok և WhatsApp, ևս 14 %-ը՝ առցանց խաղերում։

Հետազոտության հեղինակները նշում են՝ երեխաների պատմություններում գերակշռել են վախը, ամոթը, շփոթմունքն ու մեկուսացումը։ Շատերը դժվարացել են հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել և ում է պետք դիմել։ Հետազոտության մասնակից՝ Դոմինիկյան Հանրապետությունից մի երեխա այսպես է արձագանքել․

«Չգիտեի ինչ անել… Ես մի փոքր ապշած էի»։

Բռնարարը, սակայն, միշտ չէ, որ անծանոթ է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ դեպքերի 57 %-ի պարագայում երեխան ճանաչել է իրեն թիրախավորած անձին։

Եվ ամենալուրջ ցուցանիշներից մեկն այն է, ըստ հետազոտության, որ դեպքերի 1 %-ից էլ պակասի մասին է հաղորդվել ոստիկանությանը, սոցիալական աշխատողին կամ թեժ գծին։

Հայաստանյան իրավիճակն ուսումնասիրվել է առանձին հետազոտությամբ։ Ըստ դրա արդյուքների՝ ինտերնետից օգտվող 12-17 տարեկան երեխաների 5 %-ը նախորդ մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով սեռական շահագործման կամ բռնության։

Դեպքերի 71 %- տեղի է ունեցել առցանց՝ սոցիալական ցանցերում, հաղորդագրություններում կամ խաղերում։ Տուժած երեխաների 53 %-ը կատարվածի մասին ոչ մեկին չի պատմել։ Որևէ մեկը ոստիկանություն չի դիմել։

Իսկ ինչ պատկեր է արձանագրում պաշտոնական վիճակագրությունը։ Այն, ի դեպ, վարվում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված արարքների շրջանակում․ դա է պատճառը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ առանձին տվյալներ չեն հրապարակվում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը նշել է՝ 2025 թվականի առաջին յոթ ամիսներին գրանցվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բռնի գործողությունների 15 դեպք, իսկ 2026-ի նույն ժամանակահատվածում՝ 14․

«Քանի որ առցանց տիրույթն ավելի, այսպես ասենք, հանրային տեղեկությունների հարթակ է, միշտ չէ, որ դրա մասին ծնողը կամ որևէ մեծահասակ, մերձավոր ազգական բարձրաձայնում է։ Շատ դեպքեր հայտնաբերում ենք մենք մեր մշտադիտարկմամբ կամ տարբեր օգտատերերի մտահոգիչ գրառում, տեսանյութ կամ լուսանկար տեսնելու և դա ոստիկանությանն ուղարկելու միջոցով»։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ընդհանուրի շուրջ 40 %–ն են կազմում․ 2025 թվականին ընտանիքներում գրանցվել է բռնության 1․723 դեպք, որից 675-ը՝ անչափահասների նկատմամբ։ Զավակի նկատմամբ ծնողի բռնության դեպքերի թիվը կազմել է 129։

Այս իրավիճակում նոր հարց է առաջանում․ պետությունն ինչպե՞ս պետք է պաշտպանի երեխային թվային միջավայրում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կառավարությունն այս ուղղությունն արդեն ներառել է հնգամյա ծրագիր, իսկ հետազոտության ավարտից հետո նախատեսվում է մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ․

«Իմ կարծիքով՝ մենք պետք է ունենանք սահմանափակումներ։ Ես տեսնում եմ՝ ինչպես է սոցիալական ցանցերի բովանդակությունն ազդում մեր երեխաների ուշադրության կենտրոնացվածության և ոչ բարենպաստ վարքագծի կանոնների ձևավորման վրա։ Կարծում եմ, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադիր լինենք այն կանոններին և ուղեցույցներին, որոնցով մեր երեխաները պետք է հասանելիություն ունենան հատկապես սոցիալական ցանցերի և օնլայն խաղերի»։

Նախարարությունում համոզված են նաև, որ երեխայի մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելը ինքնին չի վերացնում վտանգները։ Հարցը միայն այն չէ, թե երբ անչափահասը պետք է սոցիալական ցանցի հաշիվ ունենա, այլ նաև այն, թե որքան անվտանգ է լինելու այդ միջավայրը։

Բացի այդ՝ կարևոր է, թե ինչ է տեղի ունենում այն ժամանակ, երբ երեխան արդեն դարձել է բռնության զոհ և աջակցության կարիք ունի։

Բռնության զոհի նկատմամբ հասարակության և պետության վերաբերմունքի մասին կառավարության վերջին նիստերից մեկում խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Դեպք է տեղի ունենում, հիմնականում, բնականաբար, զոհին ասում են՝ դե հաշտվի, հաշտվի, հաշտվի, ըստ էության, հետ են մղում նույն իրավիճակը, և բռնության զոհն իրեն զգում է դատապարտված։ Հայտնվում է վիճակում, որ ամբողջ պետությունն ասում է՝ լավ, գնա, հիմա ամիսը մի անգամ էլ ծեծ կեր»։

Բռնության մասին լռելու խնդիրը Հայաստանում տարբեր դրսևորումներ ունի։ Դրանց փոքր մասն է շարունակվում իրավական ընթացակարգերով։ 2023 թվականի օգոստոսին անչափահաս աղջկա նկատմամբ բռնության և սեռական բնույթի գործողությունների տեսանյութի տարածման դեպքով հարուցված քրեական վարույթը երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ նրանց մեղադրանք է առաջադրվել անչափահաս երեխաների սեռական շահագործման, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված հանցագործությունների համար։

armradio.am