Հրաբխի հետևանքով Ինդոնեզիայի օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են կասեցվել
Հրաբխի ժայթքումը հանգեցրել է Ինդոնեզիայի գլխավոր միջազգային օդանավակայանում հարյուրավոր չվերթների կասեցմանը: Տասնյակ հազարավոր ուղևորներ արգելափակվել են Ջակարտայի Սուկարնո-Հատտա օդանավակայանում: Տեղական իշխանությունների տվյալներով՝ կիրակի առավոտյան օդանավակայանի մոտակա օդային տարածքում Անակ-Կրակատաու հրաբխից մոխիր հայտնաբերվելուց հետո հետաձգվել կամ կասեցվել է 209 չվերթ:
Յավա և Սումատրա կղզիների միջև՝ Զոնդյան նեղուցում գտնվող հրաբուխը սկսել է ժայթքել ուրբաթ ուշ երեկոյան՝ առաջացնելով անընդհատ սեյսմիկ ակտիվություն և արտանետելով լավայի շատրվաններ։ Իշխանությունների տվյալներով՝ կիրակի վաղ առավոտյան տեղի է ունեցել ևս երկու ժայթքում։
Օդանավակայանը ժամանակավորապես չի գործում, ինչը այսպես թե այնպես ազդել է ավելի քան 22 հազար մարդու վրա:
Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ թռիչքների կասեցումը հիմնականում ազդել է դեպի Սինգապուր և Սինգապուրից իրականացվող չվերթների, ինչպես նաև միջազգային այլ երթուղիների վրա, ներառյալ՝ Դոհան, Սիդնեյը և Կուալա Լումպուրը:
Իշխանությունները հաստատել են, որ հրաբխի վերջին ակտիվության հետ կապված ցունամիի սպառնալիք չկա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը