Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ շահագործման հանձնված նոր կործանիչը կդառնա միջուկային արձագանքման համակարգի մաս, որը նախատեսված է «ոչնչացնող պատասխան հարվածներ» հասցնելու համար։ Սեպտեմբերի 6-ին Վոնսան նավահանգստային քաղաքում կայացած արարողության ժամանակ Կիմը հայտարարել է, որ նոր նավի տեղակայումը Կորեական թերակղզուց արևելք գտնվող տարածքում հստակ ազդանշան է Հյուսիսային Կորեայի հակառակորդներին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Հյուսիսային Կորեայի պետական KCNA գործակալությունը՝ առանց հստակեցնելու, թե արդյոք նավը կրելու է միջուկային զենք։
«Ժամանակն է, որ մենք ծովում և ստորջրյա տարածքում իրացնենք մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել է Կիմ Չեն Ընը արարողության ժամանակ։
KCNA-ն հայտնում է, որ 5000 տոննա կշռող «Կանգ Կոն» կործանիչը իր դասի երկրորդ ռազմանավն է, որը մտել է ծառայության մեջ։ Մոտ երեք ամիս առաջ դրան հաջորդել էր «Չհոե Հյոն» կործանիչի շահագործման հանձնումը Հյուսիսային Կորեայի արևմտյան ափերին։
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ռազմածովային միջուկային սպառազինության զարգացումն առաջ է ընթանում, և երկիրը կշարունակի ընդլայնել իր ամենահզոր ռազմավարական միջոցները առանցքային ծովային տարածքներում՝ ծովային ինքնիշխանությունն ու տարածաշրջանային անվտանգությունը պաշտպանելու նպատակով։ Նա հավելել է, որ «Կանգ Կոնը» կդառնա Հյուսիսային Կորեայի պետական միջուկային արձագանքման համակարգի մաս։
Լրատվական գործակալության հրապարակած լուսանկարներում երևում է, որ Կիմի դուստրը՝ Ջու Էն, որը համարվում է նրա հավանական իրավահաջորդը, արարողության ընթացքում կենտրոնական դերակատարներից է եղել։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Հարավային Կորեայի պատգամավորներից մեկը նախորդ շաբաթ հայտնել էր, որ երկրի Ազգային հետախուզական ծառայությունը (NIS) կարծում է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է քայլեր ձեռնարկել Ջու Էին որպես Կիմ Չեն Ընի իրավահաջորդ ներկայացնելու ուղղությամբ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը