Մադուրոն և նրա կինը դիմել են ԱՄՆ դատավորին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար
Պաշտոնանկ արված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը խնդրել են ԱՄՆ դատավորին չեղյալ համարել իրենց դեմ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքները՝ հիմնվելով այն բանի վրա, որ նրանք անձեռնմխելիություն ունեն որպես օտարերկրյա պետության ղեկավար և առաջին տիկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«ԱՄՆ ոչ մի դատարան երբեք քրեական գործ չի քննել օտարերկրյա առաջնորդի դեմ, որը մեղադրանքների առաջադրման պահին իր երկրում ճանաչվել է որպես պետության ղեկավար…. Պետությունների ղեկավարները չեն կարող հետապնդվել որևէ դատարանում, բացի իրենց սեփական դատարանից», - հայտարարել են Մադուրոյի փաստաբանները։
Պաշտպանությունը նշում է, որ Մադուրոն «կտրականապես հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները»։
Սեպտեմբերի 2-ին ներկայացված առանձին փաստաթղթերում Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի փաստաբանները պնդել են, որ նա նույնպես անձեռնմխելիություն ունի ԱՄՆ-ում՝ հիմնվելով ինքնիշխան անձեռնմխելիության սկզբունքի վրա։
Դաշնային դատախազները պաշտպանության կողմի փաստարկներին պետք է պատասխան ներկայացնեն սեպտեմբերի վերջին։ AP-ն հաղորդում է, որ դատավոր Ալվին Հելերշտեյնը նոյեմբերի 17-ին նշանակել է բանավոր լսումներ մեղադրական եզրակացությունը մերժելու միջնորդությունների վերաբերյալ։
Մադուրոն և նրա կինը ներկայում գտնվում են Բրուքլինի դաշնային բանտում։ Եթե գործը կարճելու միջնորդությունը մերժվի, նրանց դատավարությունը կկայանա 2027 թ. հունիսի 1-ին։
Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, եթե ատենակալները համաձայնեն, որ նրանք մասնակցել են ԱՄՆ կոկաին ներմուծելու դավադրությանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը