Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ֆիցոյին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ Ազգային տոնի առթիվ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է․
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առիթով։
Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը ստացել է առավել ակտիվ ընթացք:
Հայաստանը հանձնառու է խորացնելու փոխգործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրի, կրթության և գիտության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Լիահույս եմ նաև, որ Հայաստան–Եվրոպական միության ռազմավարական օրակարգի իրագործման շրջանակում մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ նպաստելով համագործակցային նոր ուղղությունների բացահայտմանը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը