ՌԴ ԱԳՆ-ն Շվեդիայից պահանջում է միջոցներ ձեռնարկել
Ռուսաստանը Շվեդիայից պահանջում է միջոցներ ձեռնարկել դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների կապակցությամբ, սակայն Ստոկհոլմը դեռևս անգործության է մատնված. РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Ստուդեննիկովը։
Ինչպես նշել է դիվանագետը, դրոնների մասնակցությամբ յուրաքանչյուր միջադեպից հետո ռուսական կողմը երկրի ԱԳՆ է ուղարկում համապատասխան հայտագրեր՝ «պահանջելով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ այդ հակաօրինական գործողությունների կատարողներին ու պատվիրատուներին բացահայտելու և ապագայում նմանատիպ հարձակումները կանխելու ուղղությամբ»։
«Այնուամենայնիվ, դրոններով սադրանքները շարունակվում են, և մենք շվեդական իշխանություններից համառորեն պահանջում ենք ձեռնարկել սպառիչ միջոցներ՝ հետագայում նման հարձակումները թույլ չտալու համար։ Առայժմ Շվեդիայի իրավասու մարմինները ցույց են տալիս կամ դա անելու իրենց անկարողությունը կամ ցանկության բացակայությունը»,- ընդգծել է նա։
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հերթական հարձակմանն է ենթարկվել հուլիսի 2-ին։ Դրոններից մեկը ներկ է նետել, իսկ մյուսը, որին ամրացված է եղել պայթուցիկ սարքի նման իր, ընկել է դիվանագիտական ներկայացուցչության մերձակա տարածքում։ Հարձակումների է ենթարկվել նաև Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը