Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կան քաղաքում օգոստոսի 26-ի ուշ երեկոյան մի տղամարդ մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 10 մարդ: Ինչպես հաղորդում է France 24-ը, ըստ դատախազի տեղակալի՝ տեղի ունեցած միջադեպն, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական դրդապատճառներ չունի։ «Այս պահին մենք գործ չունենք ահաբեկչական դրդապատճառի հետ, սակայն հետաքննությունը նոր է սկսվում», - ասել է նա։
Տեղական պաշտոնյա Դեյվիդ Կլավիերի խոսքով՝ տեղի ունեցած միջադեպի հետևանքով յոթ մարդ ծանր վիճակում է, իսկ երեքը թեթև վնասվածքներ ունեն։
Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ վրաերթը, ենթադրաբար, տեղի է ունեցել կռվից հետո։ Կլավիերը նշել է, որ մեքենան «դիտավորյալ մխրճվել է կայարանի դիմացի փողոցում գտնվող հետիոտների մեջ»։
Կլավիերի խոսքով՝ կասկածյալը Ռուսաստանում ծնված 26-ամյա տղամարդ է, որը հետախուզական ծառայություններին հայտնի չէր, իսկ ոստիկանությանը հայտնի էր միայն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար։
Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ կասկածյալը փախել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ձերբակալվել է Ուիստրեամում, որը գտնվում է Կանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։
Տեղեկություններ են հաղորդվել, որ զոհերը և տուժածները 17-40 տարեկան տղամարդիկ են։


















































էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար
Իսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան