ԿՀՎ ղեկավարը ժամանել էր Մոսկվա՝ նախազգուշացնելու ՆԱՏՕ-ի վրա հարձակման անթույլատրելիության մասին
Ամերիկյան երկու հեղինակավոր պարբերականներ՝ Wall Street Journal-ը և Politico-ն, հղում անելով իրենց տեղեկացված աղբյուրներին, հայտնում են, որ այս շաբաթ Ռուսաստան կատարած անսպասելի այցի ընթացքում Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվային նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա հնարավոր հարձակման անթույլատրելիության մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի հետ սահմանակից Էստոնիային, Լատվիային և Լիտվային:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հիմնվելով ամերիկյան հատուկ ծառայությունների եզրակացությունների վրա, արդեն գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դիմել նոր հարձակման՝ դրանով իսկ փորձության ենթարկելով Հյուսիսատլանտյան դաշինքի ամրությունը:
Ռեթքլիֆի այցը Մոսկվա նախապես չէր հայտարարվել, և ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Մոսկվան պաշտոնական մանրամասներ չեն հայտնել դրա օրակարգի կամ արդյունքների վերաբերյալ: Կրեմլի մամուլի քարտուղարը միայն նշել է, որ Պուտինը չի հանդիպել ԿՀՎ ղեկավարի հետ, և որ վերջինս Ռուսաստանում է եղել բացառապես տեղի հատուկ ծառայությունների հետ շփումների նպատակով: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս այցն անվանել է «կիսասովորական»:
Politico-ն հիշեցնում է, որ նմանատիպ իրավիճակ եղել է նաև 2021 թվականի նոյեմբերին, երբ ԿՀՎ նախկին ղեկավար Ուիլյամ Բըրնսն էր մեկնել Մոսկվա՝ Կրեմլին նախազգուշացնելու Ուկրաինա ներխուժելու անթույլատրելիության մասին:


















































էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար
Իսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան