Ջրհեղեղ Նեպալում և Տիբեթում. ավելի քան 160 զոհ և 500 անհետ կորած զբոսաշրջիկ
Օգոստոսի 26-ին Նեպալի և Չինաստանի սահմանին տեղի է ունեցել աղետալի ջրհեղեղ, որի հետևանքով զոհվել է առնվազն 162 մարդ, հարյուրավոր զբոսաշրջիկներ համարվում են կորած։ Աղետի պատճառը ստորգետնյա ցնցումներից առաջացած սողանքն է։ Այն թափվել է Բհոտե-Կոշի բարձրլեռնային գետը՝ ստեղծելով ջրի ու ցեխի հսկայական ալիք, որն էլ ավերել է սահմանամերձ բնակավայրերը։ Նեպալի տարածքում հայտնաբերվել է 159, իսկ Տիբեթում՝ 3 զոհվածի մարմին։
Ամենամեծ մտահոգությունը կապված է անհետ կորածների հետ, որոնց թիվը Նեպալում հասնում է 500-ի, իսկ չինական կողմում՝ 265-ի: Տուժածների թվում կան Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ռուսաստանի քաղաքացիներ։ Շրջանների մի մասում ամբողջությամբ ավերվել են բնակելի թաղամասեր, քանդվել են 19 կամուրջ, տասնյակ կիլոմետրերով ճանապարհներ, շարքից դուրս են եկել հիդրոէլեկտրակայաններ։ Աղետի գոտում հայտարարվել է եռամսյա արտակարգ դրություն։
Ներկայումս Նեպալի զինվորականներն ու ոստիկանությունը հատուկ ստորաբաժանումների և ավիացիայի օգնությամբ փրկարարական աշխատանքներ են իրականացնում, սակայն գործընթացը ծայրահեղ բարդ է, քանի որ հիմնական բնակավայրերը ծածկված են հաստ ցեխաշերտով։
Ուժեղ քամին և ջրի բարձր մակարդակը երկար ժամանակ թույլ չեն տվել ուղղաթիռներին վայրէջք կատարել, տարածաշրջանում բացակայում է կապը, չկա էլեկտրականություն։ ՄԱԿ-ը, Հնդկաստանը և ԱՄՆ-ն արդեն մարդասիրական օգնություն և փրկարարական խմբեր են ուղարկել աղետի գոտի։


















































էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար
Իսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան