ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից 50% մաքսատուրք կսահմանի Կանադայում արտադրված մեքենաների, բեռնատարների, ավտոպահեստամասերի և պողպատի համար։ «Մաքսատուրքեր չեն լինի, եթե դրանք հավաքվեն ԱՄՆ-ում»,- գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը Կանադայի նկատմամբ հասել է 60 միլիարդ դոլարի՝ Օտտավայի կողմից ամերիկյան գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Նախագահն ընդգծել է, որ Կանադան կարիք ունի ԱՄՆ-ի, այլ ոչ թե հակառակը, և որ կանադական բիզնեսի 95%-ը գտնվում է ԱՄՆ-ում։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին էլ ասել է, որ կանադական ապրանքների վրա 50% մաքսատուրքերի նոր ալիքը Վաշինգտոնի կողմից «սխալ հաշվարկ» է։
«Մենք չենք կարող ընդունել այն, ինչ նրանք առաջարկել են, և չենք տա այն, ինչ պահանջել են»,- հայտարարել է Քարնին՝ մեկնաբանելով բանակցությունների ձախողումը, որի մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան: Քարնին հայտնել է, որ հրաժարվել է ԱՄՆ-ի հետ գործարքից, քանի որ պատրաստ չէր «զոհաբերել Կանադայի ինքնիշխանությունը»:
Վարչապետը հավելել է, որ Կանադան կգործի համաչափ («դոլար՝ դոլարի դիմաց»)։ Ակնկալվում է, որ սեպտեմբերի 8-ից մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի, ինչպես նաև այլ ապրանքների համար։
Ավելի վաղ երկու կողմերը լավատեսորեն էին տրամադրված գործարքի հեռանկարների նկատմամբ, բայց հետո միմյանց մեղադրեցին վերջին րոպեին փոփոխություններ կատարելու համար։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը