Երաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ
Անոմալ շոգի և շաբաթներ տևած երաշտի հետևանքները Գերմանիայի տնտեսության համար կարժենան առնվազն 36 միլիարդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկույցում նշել է Greenpeace բնապահպանական կազմակերպությունը:
«Բերքի կորուստները, անտառային հրդեհները և առողջապահության ծախսերը, որոնց պատճառը 2026 թվականի ամռան արտակարգ շոգն է և երաշտը, միայն Գերմանիայում հանգեցրել են առնվազն 36 միլիարդ եվրոյի տնտեսական վնասի: Դա համապատասխանում է Գերմանիայի ՀՆԱ-ի գրեթե 1%-ին», - հայտնել է կազմակերպությունը:
Ընդ որում, նշվում է, որ հաշվարկները ներառում են, մասնավորապես, տրանսպորտի, առողջապահության, անտառտնտեսության և գյուղատնտեսության ոլորտներում վնասի գնահատումները, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության և կրթության ոլորտի կորուստները շոգի պատճառով:
Շաբաթներ տևած երաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ: Ներքին նավագնացությունը ստիպված որոշ տեղերում դադարեցվել է ջրասակավության պատճառով: Տուժել են ամենից առաջ այն ճյուղերը, որոնք կախված են հումքի և կիսաֆաբրիկատների մեծ ծավալներից՝ քիմիական, պողպատաձուլական, նավթավերամշակման ճյուղերը: Փորձագետների գնահատումներով՝ շոգի պատճառով կորստի են մատնվել տասնյակ միլիոնավոր աշխատանքային ժամեր:
Առավելագույն վնասը, ինչպես պարզաբանել են Greenpeace-ում, բաժին է ընկնում աշխատանքի ոլորտին. արտակարգ շոգի 25 օրվա հաշվարկներով դրա հետ կապված կորուստները և արտադրողականության անկումը կազմում են 10,8 միլիարդ եվրո: Այնուհետև հաջորդում են անտառտնտեսությանը հասցված վնասը (գնահատվում է 5-7,5 միլիարդ եվրո) և տնտեսական կորուստները հիվանդության և առողջական խնդիրների պատճառով աշխատանքից բացակայությունների պատճառով (6,9 միլիարդ եվրո): Գյուղատնտեսությունը և ներքին նավագնացության ոլորտը նույնպես լրջորեն տուժել են:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT