ՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծը
ԱՄՆ պետքարտուղարության Մասնագիտական հետազոտողների ծրագրի (PFP) շրջանակում ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության գլխավոր մասնագետ Արամ Ասատրյանը և ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Ջեք Լյուիսն այցելել են ԱՄՆ դեսպանություն՝ ներկայացնելու փոխադարձության սկզբունքով իրականացվող իրենց համատեղ նախագիծը՝ միտված Հայաստանում փաստահենք քաղաքականության մշակման ամրապնդմանը վաղ փուլում անցկացվող հանրային խորհրդակցությունների միջոցով։
Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, նրանք ներկայացրել են իրենց վարած աշխատարաններն ու քննարկումները, որտեղ ուշադրության կենտրոնում են եղել քաղաքականության մշակման առավել թափանցիկ ու մասնակցային մոտեցումները:
Այս նախաձեռնությունը ցույց է տալիս PFP ծրագրի հանձնառությունը՝ ստեղծելու տևական մասնագիտական կապեր հայ և ամերիկացի ոլորտային մասնագետների միջև, ինչը նպաստում է պետական կառավարման ու քաղաքացիական մասնակցության բարելավմանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը