էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան 2500 դեպք է գրանցվել, որոնք կեսը՝ վերջին 20 օրվա ընթացքում։ Համաճարակը շատ արագ է տարածվում, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով էբոլայի հարցով ՄԱԿ-ի ավագ համակարգող Ժուլիեն Հարնեյսին։
«Համաճարակն ընդլայնվում է սրընթաց կերպով։ Այն այսօրվա դրությամբ ընդգրկում է Ֆրանսիայից ավելի մեծ տարածք։ Մահվան 2500 դեպքերի կեսը տեղի է ունեցել վերջին 20 օրվա ընթացքում», - Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ համաճարակը զսպելու համար անհապաղ անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ։ Համաճարակը բռնկվել է այն տարածքում, որտեղ 30 տարի շարունակ ընթանում է զինված հակամարտություն, և այնտեղ հումանիտար կարիքները «հսկայական» են, հավելել է նա։
Օգոստոսի 20-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութան հանրային առողջապահության ազգային ինստիտուտը հաղորդել է, որ երկրում էբոլայից մահացել է 2476 մարդ։ Վիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի, սակայն ըստ երկրի առողջապահական իշխանությունների՝ հիվանդացության պաշտոնական ցուցանիշը կարող է կազմել փաստացի դեպքերի 30-40 տոկոսը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը