Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում

Վիճակագրական կոմիտեն ամփոփել է այս տարվա երկրորդ եռամյակի  տնտեսական ցուցանիշները։ Ըստ պաշտոնական թվերի՝ Հայաստանի տնտեսությունը շարունակել է աճել։ Համախառն ներքին արդյունքը ավելացել է 6․7 տոկոսով։ Երկնիշ աճ է արձանագրվել շինարարությունում, բայց և երկնիշ անկում՝ գյուղատնտեսությունում։ Մասնագետները սա հիմնականում պայմանավորում են արտահանման դժվարություններով։

Արդյունաբերություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ․ 2026 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է  բարձր տնտեսական աճը։ Արդյունաբերությունում այն կազմել է 6.4%, շինարարությունում՝ գրեթե երեք անգամ ավելի։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը ընդգծում է՝ տպավորիչ է հատկապես հանքարդյունաբերության ցուցանիշը։ Բայց արդյոք մտահոգիչ չէ, որ արդյունաբերությունում աճը երեք անգամ պակաս է, քան շինարարությունում․

«Հանքանյութերի արտահանման գծով տպավորիչ աճ կա, քանի որ սա փոխկապակցված է նաև դեպի Եվրամիություն արտահանման ծավալների աճի հետ։ Եթե այս ցուցանիշները համադրենք, ապա կտեսնենք, որ դեպի Եվրամիություն արտահանումը աճել է հանքանյութերի գծով, այսինքն՝ այս բաղադրիչը կա, հանքարդյունաբերության բաղադրիչը միանշանակ նշանակալի դեր ունի արդյունաբերության ցուցանիշի մեջ և, այս առումով, ես մտահոգիչ որևէ բան չեմ տեսնում»։

Շինարարության ոլորտի աճը պայմանավորված է նաև Հայաստան ուղղվող կապիտալի հետ, ինչը պայմամանվորված է թե՛ ռուս-ուկրաինական, և թե՛ Իրան-ԱՄՆ հակամարտություններով։ Կապիտալը տեղաբաշխվում է անշարժ գույքի շուկայում․

«Այս պահին անշարժ գույքի շուկան Հայաստանում խիստ զարգացող է։ Իհարկե, սա կարող է հարց առաջացնել, թե որքան կտևի այս աճը, արդյո՞ք որևէ պահի կապիտալի շուկան չի կարող խնդիրներ ունենալ, բայց կարծես, թե ուղղակի կա կապիտալի այնպիսի ավելցուկ, որը ուղղորդվում է դեպի շինարարության ոլորտ, դեպի անշարժ գույքի ոլորտ»։

Կառավարությունում ևս արձանագրում են՝ կապիտալ ներդրումների ծավալով Հայաստանն այժմ համեմատելի վիճակում է խորհրդային տարիների հետ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյան․

«ՀՀ-ում բնակարանաշինության ամենամեծ ծավալներն իրականացվել են 1985-1986 թվականներին։ Իսկ 2025 թվականին մենք գրեթե 80 տոկոսով գերազանցել ենք ՀՀ-ում բնակարանաշինության ծավալները՝ համեմատած այդ ժամանակաշրջանի հետ։ Եթե 1,2-1,3 մլն քառ․ մ է կատարվել այն ժամանակ շինարարությունը, ապա 2025 թվականին՝ ավելի մեծ ծավալով։ Եվ ոչ միայն բնակարանաշինության մասով. արդեն առաջին կիսամյակի տվյալները կան, և Վիճակագրական կոմիտեի մեր գործընկերների հետ քննարկմամբ ակնկալում ենք, որ այս տարվա ավարտին մենք կգերազանցենք կապիտալ շինարարական ծրագրերի ծավալը՝ 900 մլրդ դրամ և ավելի»։

Մտահոգիչ է իրավիճակը գյուղատնտեսության ոլորտում։ Այստեղ կիսամյակի տվյալներով ավելի քան 15 տոկոս տնտեսական անկում է եղել։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը կարծում է, որ դա պայմանավորված է արտահանման հետ կապված դժվարություններով։ Ընդ որում տուժում են հատկապես գյուղատնտեսները․

«Վնասներ կրում են, բայց բավականին երկար ժամանակ խոսվում է գյուղատնտեսության ապահովագրության մասին, խոսվում է ինստիտուցիոնալ խելացի գյուղատնտեսության ներդրումների մասին, սրանք երկարաժամկետ լուծում պահանջող ենթակառուցվածքներ են, աստիճանաբար պետք է ուժի մեջ մտնեն։ Կորուստներ կարող են լինել բնականաբար նաև վարկերի հաշվին, վարկերի հետ կապված՝ որքանով են բանկերի կողմից գնահատվել ռիսկերը»։

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում ավելացել է նաև մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի մասնաբաժինը։ Գնաճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարձր է, բայց, ըստ մասնագետների՝ դա համադրելի չէ ՀՆԱ-ի աճին։ Գնաճն ավելի ցածր է, քան համախառն ներքին արդյունքի աճը։

armradio.am