Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները
Չինաստանի իշխանություններն անօրինական են համարում Վաշինգտոնի կողմից միակողմանի միջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք աջակցություն են ցուցաբերում Իրանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունն Իրանին աջակցող երկրների վրա ճնշումն ուժեղացնելու մասին։
«Ես կցանկանայի կրկին հայտարարել, որ Չինաստանը դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի առումով և չեն արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը «բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում գործել պատասխանատու, խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»։ Նա նշել է, որ պատժամիջոցները և ռազմական ճնշումը «չեն նպաստում խնդիրների կարգավորմանն, այլ միայն սրում են լարվածությունը»։
Լին Ցզյանը նաև ընդգծել է, որ էսկալացիան «չի համապատասխանում կողմերից որևէ մեկի շահերին»։
Օգոստոսի 20-ին Բեսենթը հայտարարել էր Իրանի նկատմամբ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները» սահմանելու պլանների մասին՝ նշելով, որ եթե որևէ երկիր շարունակի բիզնես վարել Իրանի հետ, գումար փոխանցել, նավթ գնել, ապա ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և կառավարությունն իրենց ողջ հզորությունն ու ուժը կուղղեն նրանց դեմ։ «Դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ», - նշել էր նա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը