Ձեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի միասնությունը թշնամիների դեմ հաղթանակի և հաջողության հասնելու բանալին է։
«Այն, ինչ ձեռք է բերվել բանակցությունների ընթացքում, մեծ ձեռքբերում էր, որը Ազգային անվտանգության գերագույն խորհրդում հաստատվեց միասնության և համերաշխության պայմաններում։ Խորհրդի բոլոր անդամները, ովքեր ներգրավված էին գործընթացում, վճռականորեն պաշտպանեցին այն»,- ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ վերջերս ձեռք բերված համաձայնությունը «արժանապատիվ և արժեքավոր» է։
«Այս համաձայնագրում չեն գտնի որևէ կետ, որը ցույց կտա, որ մենք զիջումների ենք գնացել։ Բոլոր պարտավորությունները վերաբերում են հակառակ կողմին»,- նշել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ համաձայնության ձեռքբերումը չի նշանակում, թե Իրանը պատրաստ է հանձնվել հնարավոր նոր ագրեսիայի դեպքում։
«Անշուշտ, այս բոլոր հարցերը չեն նշանակում, որ եթե նրանք ցանկանան որևէ ոտնձգություն անել, մենք հանձնվելու ենք։ Սրանք երկու տարբեր հարցեր են։ Մենք ոչ մի դեպքում չենք խոնարհվի բռնության առջև, և դրանում որևէ կասկած չկա։ Մինչև վերջին շունչը կանգնելու ենք նրանց դեմ և ջախջախիչ պատասխան ենք տալու»,- հայտարարել է նա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը