«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNN
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, որը մասնակցում էր Իրանի դեմ գործողությանը, վերադառնում է Կալիֆոռնիայում Սան Դիեգոյի ռազմակայան, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրի։
Լրատվամիջոցի տվյալներով՝ նավը դեռևս չի լքել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտին։
Իր հերթին, The New York Times-ը նշում է, որ ավիակիրը, որի վրա գտնվում է շուրջ 5000 նավաստի, արդեն ինն ամիս գտնվում է ծովում։
Դրա հետ մեկտեղ «Աբրահամ Լինքոլն»-ի վերադարձը ռազմակայան չի նշանակում, որ ԱՄՆ-ն կրճատում է իր ռազմական ներկայությունը Իրանի մերձակայքում. ԱՄՆ հրամանատարությունը մերձավորարևելյան տարածաշրջան է տեղափոխել Ճապոնիայում տեղակայված «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը. այն արդեն ստանձնել է «Աբրահամ Լինքոլն»-ի կողմից ավելի վաղ կատարվող գործառույթները։
Վերջին շաբաթներին «Աբրահամ Լինքոլն»-ը հայտնվել է ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. հաղորդագրություններ են հրապարակվել այն մասին, որ նավաստիները բողոքում են ծառայության չափազանց ծանր պայմաններից։
Նշվում է, որ խնդիրները պայմանավորված էին նրանով, որ իրանցի զինվորականներին հաջողվել էր շարքից հանել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազան, որն օգտագործվում էր ավիակիրը մատակարարելու համար: Արդյունքում «Աբրահամ Լինքոլն»-ի վրա գտնվող զինծառայողների ճակատագրի թեման սկսեցին օգտագործել դեմոկրատ կոնգրեսականները Պենտագոնի և, ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները քննադատելու համար:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը