Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

Ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն

ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի իրականացման ընթացքում առաջացած գործնական խնդիրների կարգավորման և ծրագրի առանձին դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։

Որոշմամբ առաջարկվում է ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման աշխատանքների ավարտման առավելագույն ժամկետը՝ վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից, 1.5 տարվա փոխարեն սահմանել 2 տարի։ Ընդ որում, վարկի մարման և տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետները չեն փոփոխվում։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ սուբսիդավորվող վարկը մեկ ֆինանսական կառույցից տեղափոխելու այլ ֆինանսական կառույց (վարկի պահանջի իրավունքի զիջում այլ ֆինանսական կառույցի), որն իրականացվում է ֆինանսական կառույցների փոխադարձ համաձայնությամբ։

Այս դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը շարունակվում է տրամադրված վարկի պայմաններով։ Գործընթացն իրականացնելու համար շահառուն պետք է ստանա սկզբնական ֆինանսավորում իրականացրած ֆինանսական կառույցի գրավոր համաձայնությունը, այնուհետև համաձայնության գա այն ֆինանսական կառույցի հետ, որը կհամաձայնվի իրականացնել ֆինանսավորում և ստանձնել սուբսիդավորված գումարների ամբողջական հետ վերադարձման պարտավորվածություն՝ ծրագրի պայմաններին համապատասխան։ Ֆինանսական կառույցները պետք է կնքեն վարկի պահանջի իրավունքի զիջման պայմանագիր (նոր ֆինանսական կառույցը պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է նախարարություն), ընդ որում՝ նոր ֆինանսական կառույցը պետք է հանդիսանա ծրագրի մասնակից ֆինանսական կառույց։

Առաջարկվում է նաև նախատեսել, որ վերոնշյալ փոփոխությունները կիրառելի լինեն մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների նկատմամբ։ Արդյունքում՝ կբարձրանա ծրագրի իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն ֆինանսական կառույցների միջև վարկի պահանջի իրավունքի զիջման իրավական հիմքերը, ինչպես նաև կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91,45 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով, այդ թվում՝ 2026 թվականին կնքվել է 1 պայմանագիր՝ 5,116 հա տարածքով ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով։ Փաստացի հիմնվել է 12 հատ ջերմատուն՝ 55,12 հա մակերեսով։ Կառուցման գործընթացում է գտնվում 36,33 հա ջերմատնային տնտեսություն: