Հորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում
ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար գաղտնի նավագնացության միջանցք են ստեղծել։ Axios-ին հայտնել են ԱՄՆ երկու պաշտոնյաներ, որոնց խոսքով՝ գործողության շրջանակում վերջին շաբաթներին օրական 15-20 նավթատար նավ է անցնում նեղուցով՝ Օմանի ափի երկայնքով հարավային ուղիով։
Պաշտոնյաների տվյալներով՝ օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Հորմուզի նեղուցից և մտնում համաշխարհային շուկա։ Որոշ օրերին այդ ծավալը հասել է 15-20 մլն բարելի։
ԱՄՆ զինուժը ոչ միայն ուղեկցում է նավթով բեռնված նավթատարներին, այլև կազմակերպում է դատարկ նավթատարների մուտքը Պարսից ծոց, որտեղ դրանք նավթ են բեռնում և հետ վերադառնում։ Նավերի շարժը համակարգվում է հատուկ աշխատանքային խմբի կողմից, իսկ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները պաշտպանում են նավերը իրանական անօդաչու սարքերից և թևավոր հրթիռներից։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ գործողությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ռազմական գործողությունները վնասել են Իրանի ռադարային և ծովային վերահսկման համակարգերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցից ներկայում «հսկայական քանակությամբ նավթ է դուրս գալիս»։ Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը