Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվել

Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվել։ Մոտ 21 կիլոմետրանոց հատվածի շինարարության նախնական արժեքը 15 միլիոն դոլար է։ Նախագծման մրցույթի ավարտից հետո նախատեսվում է անցնել շինարարության, սակայն դեռ հայտնի չէ՝ աշխատանքը պետական միջոցներով կֆինանսավորվի՞, թե՞ դրան կմասնակցի երկաթուղու կառավարիչ ռուսական կողմը։ Գյումրիում աշխատանքային շրջայցի ընթացքում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն է մանրամասներ հայտնել երկաթուղու վերագործարկման ծրագրի ընթացքից, ինչպես նաև խոսել Ադրբեջանի հետ հնարավոր էլեկտրամատակարարման համատեղ նախագծի մասին։

Երկաթուղին՝ նախագծման փուլում

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրիում հայտնել է, որ Ախուրիկի հատվածի նախագծման մրցույթն արդեն հայտարարվել է, իսկ հաղթող կազմակերպության ընտրությունից հետո գործընթացը կանցնի շինարարական փուլ։  «Մեզ համար երկաթուղին էլի առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածք է։ Մենք էնտեղ որոշակի հատվածներում հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ ենք պլանավորում։ Ախուրիկի հատվածի մասով նախագծման գործընթացի մրցույթ ենք հայտարարել և էտ տրամաբանության մեջ էս պահին շարունակում ենք մեր աշխատանքները»։

Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք են բերել 2025-ի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հանդիպումից հետո հայկական կողմը հայտնել էր, որ երկու երկրների համապատասխան մարմինները տեխնիկական ուսումնասիրություններ են իրականացնելու երկաթուղու և էլեկտրահաղորդման գծի վերականգնման համար։ Այս տարվա մայիսի 7-ին վարչապետ  Փաշինյանը հայտարարել էր Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման   տեխնիկական գնահատումների մասին։

Թուրքիայից ևս երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման մասին են հայտարարում։ Շիրակի մարզին սահմանակից Աքյաքա քաղաքի քաղաքապետ Էրգուդեր Թոփլաշը մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահի հանձնարարությամբ տարվող աշխատանքները նախատեսվում է ավարտել 2-3 ամսում։

Հայկական հատվածի՝ մոտ 21 կիլոմետրանոց շինարարության նախնական արժեքը 15 միլիոն դոլար է։ Ֆինանսավորման աղբյուրը դեռ հստակեցված չէ։ «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ այս պահին նոր բանակցություններ չկան։

Տարբեր ստանդարտները՝ տեխնիկական խնդիր

Երկաթուղու վերագործարկման դեպքում պետք է լուծվի նաև տարբեր ստանդարտների հարցը։ Հայաստանում երկաթուղին ունի 1520 միլիմետր լայնություն, Թուրքիայում՝ 1435 միլիմետր։ Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ նոր ենթակառուցվածքները նախագծելիս պետք է հաշվի առնել երկու համակարգերի տարբերությունը, որպեսզի խորհրդային և եվրոպական ստանդարտներով կառուցված երկաթուղիների միացման ժամանակ խնդիրներ չառաջանան։

«Հասկանալի է, որ մենք էս հարցը քննարկելիս հաշվի ենք առնում հավանական էն ուղղությունները, որոնցով մենք կկարողանանք միանալ և նույն ստանդարտին, կամ նույն ստանդարտին մոտ լուծումներ ենք փորձում տալ։ Տարածաշրջանում երկու ժամանակների ժառանգություն կա, մեկը հետխորհրդային երկաթգծերի ժառանգությունն է, մեկը՝ Թուրքիայում ավելի եվրոպական ստանդարտներին մոտ, բնականաբար էնտեղ շատ սինքրոնացնել հնարավոր չի լինի, բայց ինչպես Ախալքալակի երկաթուղու կայարանում կա բեռնափոխադրման հնարավորություն, էնպես էլ Հայաստանը կկարողանա ունենալ»։

Գործարկման դեպքում երկաթուղին Հայաստանի համար կարող է դառնալ հարևան պետությունների և Եվրոպայի հետ արտահանման ու ներկրման ավելի մատչելի ու հարմարավետ այլընտրանքային ուղղություն և նպաստել ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը։

Անիի կամուրջը՝ առանձին ենթակառուցվածքային ծրագիր

Հայ-թուրքական այսպես ասած «ենթակառուցվածքային օրակարգում» երկաթուղուց բացի նաև Անիի պատմական կամրջի վերականգնման հարցն է։ Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարների միջև արդեն քննարկումներ են եղել, և պայմանավորվածությունները գրեթե ավարտված են։

 «Անիի կամրջի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հնարավորինս կարճ ժամանակում։ Սրա մասին նաև վերջերս իմ և Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ ենք քննարկել, էս մասով գրեթե շինարարությանը մոտ փուլում ենք»։

Ադրբեջանի հետ՝ էներգետիկ ենթակառուցվածքների սինքրոնացում

Գյումրիում ՏԿԵ նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացմանը։ «Ռադիոլուրի» հարցին՝ էլեկտրական հենասյուների տեղադիրքերը որոշելու նպատակով ադրբեջանցի մասնագետների Հայաստան այցելությունների մասին, Խուդաթյանը հաստատել է՝ համատեղ աշխատանքային խմբերն ուսումնասիրում են ենթակառուցվածքները։

«Շատ ժամանակ նաև էտ աշխատանքային խմբերը տեղափոխվում են մի երկրից մյուսը, ինչը հասկանալի է։ Երբ քննարկում ենք ենթակառուցվածքների սինքրոնացման հարցը, միմյանց միացնելու հարցը, էնտեղ հարցեր են առաջանում, որոնք անհրաժեշտ է նայել և Հայաստանի մասով, և Ադրբեջանի մասով։ Էնպես որ սա սովորական աշխատանքային պրոցես է։ Հնարավոր չի, օրինակ, մի երկրի էներգետիկ ցանցը կպցնել մյուս երկրի էներգետիկ համակարգին, բայց գտնվել ու դուրս չգալ էտ մի երկրի սահմաններից։ Սա աշխատանքային պրոցես է, որին պիտի վատ չվերաբերվենք, այլ պիտի դրական վերաբերվենք»։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ համակարգերի միացումը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համակարգերին։ Դա Հայաստանին հնարավորություն կտա էլեկտրաէներգիա և՛ ներմուծել, և՛ արտահանել։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում դիրքավորվել է որպես էներգիա արտադրող երկիր։

armradio.am