Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարաձել է Հայկ Ֆարմանյանի՝ 2006-2019 թվականներին պետական պաշտոններ զբաղեցնելուն և ՊԵԿ-ում աշխատանքին։
«18 տարին բոլորելուն պես բացվել է մի կազմակերպություն՝ «Արդշինբրոք» անվամբ, որը տնօրինել եք դուք և որը, հետաքրքիր պատահականությամբ, սկսել է զբաղվել մաքսային ծառայությունների մատուցմամբ հենց այն ժամանակ, երբ դուք աշխատել եք մաքսային ծառայությունում»,– ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ մաքսային իրավական ակտերի համաձայն՝ Ֆարմանյանը իրավունք չուներ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։ «Եվ հիմա, եթե իրավապահները պարզեն, որ այնտեղ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը»,– նշել է պատգամավորը։
Վարդանյանն անդրադարձել է նաև Ֆարմանյանի այն պնդմանը, թե 2024 թվականից այլևս կապ չունի այդ կազմակերպության հետ։ Նա հիշեցրել է, որ, ինչպես նշվել է նախորդ տարի, այդ կազմակերպությունը Ֆարմանյանին 40 մլն դրամի փոխառություն է տրամադրել։ «Դա էլ մի կողմ։ 2025 թվականի նոյեմբերին այդ կազմակերպությունը մասնակցել է գնումների, որտեղ որպես կոնտակտ՝ Farmanyan80mail․ru»,– ասել է Վարդանյանը՝ վկայակոչելով այդ էլեկտրոնային հասցեն։
Պատգամավորն անդրադարձել է նաև փոխառության մասին հարցին՝ նշելով, որ Ֆարմանյանը պատասխանել է, թե դա գաղտնիք է։ Վարդանյանը հիշեցրել է, որ Ֆարմանյանն այժմ Ազգային ժողովի պատգամավոր է և, իր գնահատմամբ, չի կարող գաղտնիության հղումով խուսափել այդ հարցից։ «Դուք աշխատել եք հարկային մարմինների ստուգումների բաժնի պետ՝ չնայած ձեր երիտասարդ տարիքին, և ձեր ուղիղ պարտականություններից էր հայտնաբերել, թե որտեղ է այդ կոռուպցիան։ Դուք ասում եք՝ ես չգտա։Այս իրավիճակը ինձ վստահություն չի ներշնչում »,–ընդծել է նա։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ