Նախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը
Երևանում չորս մանկապարտեզում, Գյումրիում և Վանաձորում՝ երկուական, իսկ Հրազդանում՝ մեկ մանկապարտեզում արդեն գործում են 1-2 տարեկան երեխաների խմբեր։
Երևանում նախատեսվում է գործարկել նաև հանրապետությունում առաջին՝ 6-12 ամսական երեխաների խումբը։ Դրա համար արդեն մշակվել են համապատասխան սննդի նորմատիվները։ Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա նախատեսվում է հետագայում ընդլայնել վաղ մանկության ծառայությունները։ Կառավարության հաջորդ ծրագրով նախատեսվում է 1-2 տարեկան երեխաների համար մսուրային ծառայություններ հասանելի դարձնել խոշորացված համայնքներում, իսկ Երևանում՝ վարչական շրջաններում։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը՝ ընդգծելով, որ սահմանված նվազագույն պայմանները պարտադիր են ինչպես մասնավոր, այնպես էլ համայնքային հաստատությունների համար։
Նրա խոսքով՝ բազմաթիվ մանկապարտեզներ արդեն ստացել են լիցենզիա, սակայն որոշ հաստատություններ դեռևս փաստաթղթային և այլ խնդիրներ ունեն։ Հաստատությունների ղեկավարներին հորդորվել է հետևողական աշխատանք տանել այդ խնդիրների կարգավորման և լիցենզավորման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը