Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել
Հարավային Կորեայի հարավում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը տուժել են:
Լրատվամիջոցների տվյալով՝ ամենից շատ տուժել է Կյոնսան-Նամդո նահանգի Կոջե քաղաքը, որտեղ հանգստյան օրերին տեղացել է մոտ 800 մմ անձրև, ինչը մասշտաբային սողանք է առաջացրել:
Վատ եղանակի պատճառով իշխանությունները տարհանել են հարյուրավոր մարդկանց, իսկ հոսանքազրկվել է մոտ 3580 բաժանորդ: Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են նաև դպրոցներ և մանկապարտեզներ, իսկ փրկարարները ստացել են տասնյակ դիմումներ՝ կապված վնասվածքների և դժբախտ պատահարների հետ:
Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել նաև Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Այնտեղ իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են պետական հաստատությունների աշխատանքը և խորհուրդ են տվել դպրոցներին անցնել հեռավար ուսուցման։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը