ԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատման
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը հայտարարել է, որ Սենատում քննարկման կներկայացնի ռազմական լիազորությունների մասին բանաձև՝ Օմանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Հենց մենք վերադառնանք օգոստոսյան արձակուրդներից, ես բանաձև կներկայացնեմ ռազմական լիազորությունների մասին, որով կարգելվեն Օմանի դեմ ռազմական գործողությունները, և հուսով եմ, որ առանձին հանրապետական գործընկերներ կմիանան դեմոկրատներին և իշխանությունից կուրացած այս նախագահին թույլ չեն տա էլ ավելի մեծ վնաս հասցնել ԱՄՆ-ին ու ամբողջ աշխարհին», - ասվում է Քեյնի հայտարարության մեջ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի փոքրացող զինանոցն Օմանի վրա ծախսելու Թրամփի սպառնալիքը, «երկիր, որի հետ ԱՄՆ-ն ունի ամուր դիվանագիտական հարաբերություններ և ազատ առևտրի համաձայնագիր», ուրախանալու առիթ է տալիս «այնպիսի իրական հակառակորդների, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը»։
Քեյնի խոսքով՝ Թրամփն «ավելի ու ավելի է կորցնում կապն իրականության հետ իր միանձնյա արշավում՝ սպառնալով և պատերազմներ սանձազերծելով ամբողջ աշխարհում»։ «Նրա պատերազմներն անօրինական են, քանի որ դրանք հավանության չեն արժանացել Կոնգրեսի կողմից, սակայն նա շարունակում է դրանք սանձազերծել, չնայած մեր զինծառայողների շրջանում հսկայական կորուստներին…., ինչպես նաև մեր զինամթերքի պաշարների և ամբողջ աշխարհում մեր դաշինքների վրա ազդեցությանը», - հավելել է Քեյնը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը