Լոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»
Ռուսաստանը հայտարարել է, որ Լոնդոնը «միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման» ուղին այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը։
«Այսպիսով, Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես արյունալի հանցագործությունների և ահաբեկչական հարձակումների հանցակից և մասնակից», - ասվում է օգոստոսի 17-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։ «Լոնդոնի այս գործողություններն անխուսափելիորեն կունենան հետևանքներ, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ», - նշել է դիվանագիտական առաքելությունը՝ հավելելով, որ որքան խորը լինի երկրի ներգրավվածությունը հակամարտության մեջ, «այնքան բարձր կլինի գինը», որ նա ստիպված կլինի վճարել։
Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը BBC-ին ասել է, որ Լոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»։
«Ռուսաստանը չպետք է կասկած ունենա այս կառավարության վճռականության մեջ՝ հակազդելու ռուսական ագրեսիային՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Մեծ Բրիտանիայի և մեր դաշնակիցների դեմ», - ընդգծվում է նախարարության խոսնակի հայտարարության մեջ։
Պաշտոնյան հավելել է, որ Մեծ Բրիտանիան «հանձնառու է Ուկրաինային տրամադրել այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են (խմբ.՝ Ռուսաստանի նախագահ) Պուտինի անօրինական ներխուժումից պաշտպանվելու համար»։
BBC-ն նշում է, որ խոսքը երկու տարբեր բրիտանական ընկերությունների կողմից արտադրված ԱԹՍ-ների մասին է, որոնք Ռուսաստանում օգտագործվել են ռազմական և արդյունաբերական թիրախների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին և Wildberries առցանց խանութի պահեստներին բազմաթիվ հաջող հարվածներ հասցնելու համար։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը