Պուտինը ստիպված կլինի վերանայել պատերազմը շարունակելու իմաստը. Բորիս Ջոնսոն
Ռուս-ուկրաինական պատերազմը չորրորդ տարում է, իսկ դրա ավարտի բանաձևը դեռ փնտրում են։ Արևմուտքը բանակցել է, հանդիպել, զգուշացրել, զենք ու միլիարդներ է ուղարկել Ուկրաինային, պատժամիջոցների արդեն 21 փաթեթ է ընդունել։ Եվ հիմա պատրաստվում է ևս մեկին՝ ամենամեծը։ Բայց, կարծես, լուծումը կարող է շատ ավելի պարզ լինել։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ասում է՝ ինքն այն գտել է․ «եթե պատերազմի գինը Պուտինի համար բավական բարձր դարձնես, նա ստիպված կլինի վերանայել պատերազմը շարունակելու իմաստը»՝ Sky News-ին ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Պատերազմը շարունակվում է, պատժամիջոցները՝ նույնպես։ Իսկ պատերազմի ավարտի տարբերակները կարծես դարձել են առանձին ժանր։ Այս անգամ իր տարբերակն է առաջարկում Բորիս Ջոնսոնը։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը վերջին հարցազրույցներից մեկում կրկին պնդում է՝ Արևմուտքը պետք է հստակեցնի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը։ Նրա տրամաբանությամբ՝ եթե Ռուսաստանը հասկանա, որ Ուկրաինայի ապագան արևմտյան անվտանգության համակարգում է, Վլադիմիր Պուտինի հաշվարկները կարող են փոխվել։
«Դրա համար պատերազմը ավարտելու միջոցներից մեկն այն է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը, Փարիզը և արևմտյան այլ մայրաքաղաքներ մեկ անգամ ևս հայտարարեն, որ Ուկրաինան պետք է ՆԱՏՕ-ին անդամակցի»։
Ջոնսոնի համար սա ոչ թե պարզապես երկարաժամկետ հեռանկար է, այլ պատերազմի ավարտին հասնելու գործիք։ Այսինքն՝ տարիների պատերազմից հետո՝ նոր բանաձև։ Ջոնսոնը նույնիսկ կոնկրետացնում է՝ Ռուսաստանի սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային, ավելի շատ հեռահար զենք տրամադրել Կիևին, խստացնել պատժամիջոցները և կտրել ռուսական էներգակիրների համար հասանելի շուկաները։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Պրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ