Ճապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ ուղևորության ընթացքում առաջին անգամ այցելել է Կուրիլյան Իտուրուպ կղզի: Այս այցը մեծ դժգոհություն է առաջացրել Ճապոնիայում, որը Կուրիլյան չորս կղզիները համարում է իր հյուսիսային տարածքները:
Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ այդ կղզիները պատմականորեն և ըստ միջազգային օրենքի ճապոնական տարածքներ են, և երկրի կառավարությունը խիստ բողոք է հայտնում այդ այցի կապակցությամբ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Կուրիլյան կղզիներն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն Տոկիոն չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը Կուրիլյան հարավային չորս կղզիների նկատմամբ:
Օգոստոսի 12-ին Յուժնո Սախալինսկում Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների շրջանակում Պուտինը հայտարարել էր, որ Ճապոնիան տարածքային հավակնություններ ունի Ռուսաստանի նկատմամբ, սակայն այս իրողությունն ամրագրված է միջազգային փաստաթղթերում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը