Կոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամ
Կոլումբիայի նախագահ Աբելարդո Դե Լա Էսպրիելյան խոստացել է ստեղծել արտակարգ իրավիճակների հիմնադրամ՝ օգոստոսի 10-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերված հիվանդանոցների, դպրոցների, բնակելի տների և ենթակառուցվածքների վերականգնմանը աջակցելու համար։
Եկրաշարժի հետևանքով զոհվել է 265 մարդ, իսկ շուրջ 500-ը շարունակում են անհետ կորած համարվել։ «Սա, անկասկած, հսկայական մասշտաբների ողբերգություն է։ Մեր ջանքերն ուղղված են անհետ կորածների որոնմանը , - ազգային ուղերձով օգոստոսի 12-ին հայտարարել է Դե Լա Էսպրիելյան, որը ստանձնել էր պաշտոնը երկրաշարժից ընդամենը երեք օր առաջ։
Դե Լա Էսպրիելյան երկրում հայտարարել է տնտեսական արտակարգ իրավիճակ՝ երկրաշարժի պատճառած վնասներին արձագանքելու նպատակով, սակայն չի հստակեցրել, թե ինչ միջոցառումներ է դա ենթադրելու։
7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը փլուզել էր շենքեր Կոլումբիայի արևմտյան հատվածի խոշոր քաղաքներում։
Պաշտոնյաների գնահատմամբ՝ դրա հետևանքով վիրավորվել է 3,770 մարդու, ավերել՝ ավելի քան 9,550 տուն։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը