Ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար։ Ռուբիոյի խոսքով՝ խումբը զբաղում է վիզա ունեցող անձանց ստուգմամբ, ծննդաբերական տուրիզմի անօրինական ցանցերի վերացմամբ և այս ոլորտում չարաշահումների կանխմամբ։
Ռուբիոն նշել է, որ ընդամենը 1 ամսվա ընթացքում աշխատանքային խումբն արդեն քայլեր է ձեռնարկել աշխարհի տարբեր երկրների ավելի քան 600 օտարերկրացիների վիզաները չեղարկելու ուղղությամբ։
«Ամերիկյան քաղաքացիությունը չի վաճառվում։ Սակայն ծննդաբերական տուրիզմի բարդ ցանցերը շահույթ են ստանում՝ օգտագործելով ամերիկյան օրենքների հնարավորությունները։ Նրանք օտարերկրացիներին սովորեցնում են խաբել ամերիկյան վիզային համակարգին, կազմակերպում են նրանց ճանապարհորդությունն ու կացությունը, իսկ երբեմն նույնիսկ կեղծում են փաստաթղթեր՝ օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն տալու իրենց երեխաների համար ստանալ ամերիկյան քաղաքացիություն։
Պետդեպարտամենտն օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ծննդաբերական տուրիզմի ցանցերը վերացնելու և ամերիկյան քաղաքացիության համակարգի ամբողջականությունը պաշտպանելու համար», - գրել է պետքարտուղարը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը