Աֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքից
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ Աֆղանստանում թալիբների իշխանության հաստատումից արդեն հինգ տարի անց շուրջ 2.4 միլիոն աֆղանցի աղջիկներ շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքից:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների կրթական ծրագրերի համակարգող Հոդա Ջաբերիանը հայտարարել է, որ Աֆղանստանը մնում է աշխարհում միակ երկիրը, որտեղ պաշտոնապես արգելված է կանանց և աղջիկների մուտքը միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Թալիբները իշխանությունը զավթել էին 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին, ինչից հետո փուլ առ փուլ սահմանափակումներ մտցրեցին կանանց կրթության և աշխատանքի իրավունքների նկատմամբ:
Չնայած միջազգային հանրության և մարդու իրավունքների պաշտպանների բազմաթիվ կոչերին՝ կազմակերպությունը նշում է, որ այս արգելքները չեղարկելու ուղղությամբ դեռևս քայլեր չեն արվում, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է տեղական համայնքների միջոցով աջակցել այլընտրանքային կրթական ծրագրերին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը