Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտնել են նավերի վրա հարձակումներ իրականացնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հարձակումները տեղի են ունեցել Բաբ էլ-Մանդեբի նեղուց տանող Օմանի ծոցում և Կարմիր ծովի մուտքի մոտ, որոնք երկուսն էլ կարևորագույն օղակներ են համաշխարհային նավթի մատակարարման համար։
Եմենի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Կարմիր ծովի հարավային հատվածում գտնվող Բաբ էլ-Մանդեբ նեղուցում եգիպտական «Թիհամահ» փոքր բեռնատար նավի վրա հութիների ենթադրյալ հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի չորս անդամ: Եմենի ափամերձ պահպանության ծառայությունը հայտնել է, որ զոհվել է նաև հակահութիական ռազմական խմբավորման երկու եմենցի փրկարար։
Ավելի ուշ հութիները հայտարարել են, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հարձակվել են ռազմական տեխնիկա տեղափոխող սաուդական նավի վրա, սակայն չեն նշել նավի անունը։
Մյուս կողմից, ԱՄՆ զինված ուժերը հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռը երկու Hellfire հրթիռ է արձակել Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի վրա։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ նավն անտեսել է Իրանի նավահանգիստների նկատմամբ ծովային շրջափակման խախտումը դադարեցնելու վերաբերյալ բազմաթիվ նախազգուշացումները։
CENTCOM-ը նաև նշել է, որ օգոստոսի 11-ի դրությամբ վերաուղղորդել է 55 նավ, որոնք փորձել են խախտել Իրանի ծովային շրջափակումը, նաև բարձրացել է 2 նավի տախտակամածին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը