ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին
ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին:
«Այսօր նոտաների փոխանակում է տեղի ունեցել էմիրաթական կողմի հետ։ Համապատասխանաբար, մեզ մոտ ԱՄԷ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացման և ուժի մեջ մտնելու հետ կապված բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և որոշվել է դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը»,- Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
ԵԱՏՄ անդամ հինգ երկրների և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունն աստիճանաբար աճում է. 2025 թվականին այն 2024 թվականի համեմատ աճել է 12 %-ով։ Համաձայնագրով ձևավորվող նոր առևտրային ռեժիմի շրջանակներում էմիրաթական կողմը արտոնյալ հասանելիություն է բացել դեպի ԱՄԷ ապրանքային անվանացանկի 86 %-ի կամ ԵԱՏՄ արտահանման ծավալի 98 %-ի նկատմամբ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը