Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը
Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի՝ Դանուբի ջրի մակարդակը երաշտի պատճառով այնքան է իջել, որ տեսանելի են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված տասնյակ գերմանական ռազմանավերի կմախքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
10 երկրի տարածքով հոսող Դանուբ գետի ջրի ռեկորդային ցածր մակարդակը նաև էլեկտրակայաններին կանգնեցրել է փակման եզրին. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կառավարությունները քայլեր են ձեռնարկում էլեկտրաէներգիան խնայելու համար։
Սերբական Պրահովոյի նավահանգստի մոտ այժմ երևում է նավի ժանգոտած կմախքը՝ կոտրված կայմի հետ միասին, որի վրա ժամանակին ծածանվում էր նացիստական Գերմանիայի դրոշը։
Նավերը, որոնցից մի քանիսը դեռևս բեռնված են զենքով, պատկանում էին նացիստական Գերմանիայի Սևծովյան նավատորմին։ Գերմանացիները միտումնավոր խորտակել են այդ նավերը, երբ նահանջում էին Ռումինիայից, իսկ խորհրդային ուժերն ավելի էին առաջանում դեպի Եվրոպայի խորքեր։
Պատմաբանները նշում են, որ 1944 թվականի սեպտեմբերին Դանուբի կիրճում գտնվող Պրահովոյի մոտ շուրջ 200 գերմանական ռազմանավ է խորտակվել, երբ դրանք հայտնվել են խորհրդային զորքերի կրակի տակ։ Նավերի միտումնավոր խորտակման նպատակն էր դանդաղեցնել Բալկաններում խորհրդային զորքերի առաջխաղացումը։
Ըստ The Associated Press-ի՝ հին ռազմանավերի տեսարանը հիշեցնում է, որ Սերբիայի կառավարությունը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ վաղուց փորձում էր ինչ-որ բան անել դրանց հետ կապված։ Որոշ նավեր գետից հեռացվել են կոմունիստական Հարավսլավիայի իշխանությունների կողմից, բայց մեծ մասը մնացել է դրանցում գտնվող պայթուցիկների պատճառով։
Երկրների կառավարությունները փորձում են պահպանել նավագնացությունը Դանուբ գետով, մինչ ջրի մակարդակի անկումը ստեղծում է վտանգավոր պայմաններ:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում